Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավ անցկացրեց Մալիշկայում: Կառավարության ղեկավարն իր ելույթում ասաց, որ պետք է պարպել կուտակված լարվածությունը: «Մեր պրոբլեմն այն է, որ ՍԴ-ն ուրիշի վերահսկողության ներքո է: Նաև արտաքին ուժեր են ուզում օգտվել այս իրավիճակից, ցանկանում են ՍԴ-ն օգտագործել Հայաստանում ժողովրդի իշխանությանը, ժողովրդի իրավունքներին միջամտելու համար: ՍԴ-ը պատասխանատու է անարդարության մթնոլորտի համար»,- ասաց կառավարության ղեկավարը: