Հայաստանի արտահանումը այս տարվա հունվար-մայիս ամիսներին կազմել է մոտ 580 միլիոն դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով ընդամենը 3.2%-ով: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից: Առանձին վերցրած, մայիսին՝ նախորդ տարվա մայիսի համեմատ, աճը կազմել է 7%:
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այն հունվար-մայիսին աճել է 2%-ով, իսկ առանձին վերցրած մայիսին` 4.5%-ով: Արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը հունվար-մայիսին աճել է 2.3%-ով: