տուն Քաղաքական Միջազգային Արտասահմանում ապրող ընտանիքի անդամներ ունեցող պաշտոնյաները Չինաստանում չեն ստանա պաշտոնի բարձրացում

Արտասահմանում ապրող ընտանիքի անդամներ ունեցող պաշտոնյաները Չինաստանում չեն ստանա պաշտոնի բարձրացում

217
0

1385987251_chinovniki

Չինաստանում բոլոր այն պաշտոնյաները, որոնց ընտանիքի անդամները բնակվում են արտասահմանում, չեն կարողանա ավելի բարձր պաշտոն ստանալ։ Այս որոշումը կայացվել է կաշառակերության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում կատարելով չինական մամուլին։

Հրահանգը շրջանառության մեջ է դրել Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կազմակերպական բաժինը։ Կուսակցությունում ակնկալում են, որ այս քայլը թույլ կտա նվազեցնել կոռուպցիայի մեջ ներգրավվածների թիվը, ովքեր իրենց անօրինական եկամուտները փորձում են թաքցնել արտասահմանում։

Բացի այդ, բոլոր նրանք, ովքեր բավականին ջանք չգործադրելու համար նախկինում նշանակվել են ավելի ցածր պաշտոնների, չեն կարողանա ապագայում բարձրացում ստանալ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here