տուն Հասարակություն Արտաշատի բժշկական կենտրոնում ծննդկաններին տրվում է անվճար սնունդ

Արտաշատի բժշկական կենտրոնում ծննդկաններին տրվում է անվճար սնունդ

139
0

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անմիջական միջնորդությամբ և Արտաշատի բժշկական կենտրոնի ֆինանսական կայունացման արդյունքում բուժհաստատությունում ծննդկաններին արդեն տրվում է անվճար սնունդ՝ օրը երկու անգամ:

Ինչպես տեղեկացրին Արարատի մարզպետարանից, սննադակարգին ծանոթանալու համար մարզպետը մարտի 3-ին անձամբ է եղել այդ բուժհաստատությունում: Ծննդկանները նշել են, որ գոհ են սննդից, և շնորհակալություն հայտնել նման հոգատար վերաբերմունքի համար:

Ֆինանսական պայմանների բարելավման դեպքում մարզի մյուս բուժհաստատություններում ևս ծննդկաններին անվճար սնունդ տրամադրելու կարգ կներդրվի:

Բացի այդ, պայմանավորված նոր կորոնավիրուսով՝ բուժկենտրոնում ուժեղացվել է հսկողությունը: Հիվանդանոց մտնելուց առաջ քաղաքացիները պարտադիր ստուգվում են: ԲԿ-ում գործում է նաև «մեկուսարան»՝ կորոնավիրուսի ախտանիշներով քաղաքացի հայտնաբերելու պարագայում այնտեղ առանձնացնելու նպատակով: