Երևանի ավագանին հունիսի 13-ին ժամը 14։00-ին արտահերթ նիստ կգումարի։
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Նիտի օրակարգում է լինելու Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի հարցի բազմակողմ քննարկումը։ Այդ նպատակով, ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ, կգումարվի Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստ»,- հայտնում է Կարապետյանը։
Արտահերթ նիստին հրավիրված են ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր։