տուն Լուրեր Արտահերթ նախագահական ընտրությունների մեծ հավանականություն է առկա. Ղուկասյան

Արտահերթ նախագահական ընտրությունների մեծ հավանականություն է առկա. Ղուկասյան

158
0

Andrias Xukasyan

Araratnews-ի հարցազրույցը քաղաքագետ, Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ:

Ինչպիսի՞ գնահատական կտաք կառավարության նոր ծրագրին:

Այդ քաղաքական փաստաթուղթը չունի այն թղթի արժեքը, որի վրա գրված է։ Ծրագիրը պարունակում է 477 դրույթ, որից երեքը վերաբերում են մակրոտնտեսությանը, իսկ 474-ը՝ պետական կառավարման 39 ոլորտներին։ Բացառությամբ ՏՏ ոլորտին վերաբերող 8 դրույթների՝ մնացած բոլորը չեն համապատասխանում չափելիության սկզբունքին։ Օրինակ՝ ասվում է «պետք է ամրապնդել բարեկամական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ»։ Ինչպե՞ս կարելի է գնահատել այդ դրույթի կատարումը։ Հովիկ Աբրահամյանի և Ջոն Հեֆֆերնի միասին խմած կոնյակի չափով՞․․․ Մակրոտնտեսությանը  վերաբերող  երեք դրույթները հետևյալն են՝ ապահովել տարեկան 5 տոկոս ՀՆԱ-ի աճ, նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել մինչև 65 000 դրամ, աղքատությունը կրճատել 10 տոկոսային կետով: Փաստորեն, առարկայական կարելի է խոսել միայն այդ երեք դրույթների մասին։ Առաջինը՝  ՀՆԱ-ի տարեկան աճը 5 տոկոսով նշանակում է, որ երեք տարվա ընթացքում ՀՆԱ-ն պետք է ավելանա մոտ 200 միլիոն դոլարով, այսինքն օրական մոտ 200 հազար դոլարով։ Այդ արդյունքի կարելի է հասնել, եթե կառավարությունը նույնիսկ չաշխատի՝ պարզապես թողնի, որ տնտեսությունը ինքնահոս կերպով զարգանա։ Երկրորդը՝  նվազագույն ամսական աշխատավարձի չափը։ Անհրաժեշտ է նշել,  որ նվազագույն աշխատավարձը դա պարզ ֆիզիկական աշխատանքի դիմաց վարձատրությունն է։ Օրինակ մեկ մարդու ֆիզիկական ուժով մեկ ժամվա ընթացքում կես տոննա բեռ 50 մ հեռավորության վրա տեղափոխելու վարձատրությունն է։ Այսօր, մեր հանրությունը նման աշխատանքի մոտ մեկ ժամը գնահատում է մոտ 1000 դրամ (այսպես կոչված «ֆայլաբազառի» գներով)։ Այսինքն՝ ամսական նվազագույն աշխատավարձի արժեքը գործող աշխատանքային օրենսգրքի պահանջներին համապատասխան (40 աշխատանքային ժամ պարունակող շաբաթ) կազմում է 172 000 դրամ։ Չեմ կարծում, որ կառավարության անդամներից որևէ մեկը կհամաձայնի իրենց կողմից սահմանված նվազագույն աշխատավարձի դիմաց կատարել այդ կարգի աշխատանքը՝ առանց կոպիտ հարկադրանքի։ Եվ վերջապես երրորդ դրույթը. այն է՝ մեկ երրորդով կրճատել աղքատների թիվը Հայաստանում, ըստ էության, նշանակում է հարկադրել մյուս երկու երրորդին ֆիզիկական մահվան։ Ընդ որում, խոսքը մոտ վեց հարյուր հազար մարդկանց մասին է։ Այսինքն, կարելի է ասել, որ կառավարության կողմից իր վրա վերցված պարտավորությունները իրականում հանրության համառ որևէ շոշափելի սոցիալ-տնտեսական արդյունք չեն պարունակում։ Կարևոր է այն հանգամանքը, որ Հովիկ Աբռահամյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը, պետական պաշտոնյաների չհիմնավորված  հարստացման մասին, արժեզրկեց իր իսկ կողմից ներկայացված ծրագրի հակակոռուպցիոն բաժինը։ Նա, ըստ էության, ասաց, որ հանրությունը պետք է ծափ տա չհիմնավորված հարստություն ունեցող պաշտոնյաներին։ Պնդելով, որ հենց իրենց շնորհիվ է, որ Հայաստանի ժողովուրդը առհասարակ ֆիզիկական գոյության հնարավորություն ունի։ Դրանով Հովիկ Աբռահամյանը ամփոփեց քրեական օլիգարխիայի գաղափարախոսության գլխավոր թեզը․ «Մենք, որ չլինենք  դուք սաղդ սատկելու եք»։

«Հրաշալի» քառյակի գործունեության մասին Ձեր տեսակետը:

ԲՀԿ-ի կողմից կառավարության ծրագրի բոյկոտին միանալը անշուշտ կունենա լուրջ հետևանքներ։ Քրեական օլիգարխիան մատուցեց հանրությանը իր պառակտման փաստը։

Ինչպիսի՞ քաղաքական ամառ եք կանխատեսում :

Կարևոր քաղաքական գործոն է դառնում Սերժ Սարգսյանի Հարավային Կորեա այցելությունից հետո իրապես թանկարժեք դարձած առողջության վիճակը։ Կարծում եմ, որ արտահերթ նախագահական ընտրությունների մեծ հավանականություն է առկա ։