2013թ հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 2.8%-ով: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ճառայության հրապարակած տվյալներում: Ընդ որում՝ արտահանումն աճել է 8.9%-ով, ներմուծումը՝ 0.8%-ով:
Հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանը արտահանել է մոտ 950 մլն դոլարի արտադրանք և ներմուծել մոտ 2.7 մլրդ դոլարի արտադրանք: