ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Օնիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ 5 տարի ժամկետով նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ երեկ մամուլում գրվել էր, որ Արտակ Դավթյանի առանձնատանը տեղի է ունեցել նրա որդու հարսանիքը՝ մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ։
Դավթյանը հանդես էր եկել պարզաբանմամբ, որում նշել էր, թե օրենքի առաջ բոլորն են հավասար եւ եթե որեւէ խախտում է արել՝ կկրի դրանից բխող պատասխանատվությունը։