տուն Uncategorized Արտակ Դաշյանը տեղափոխվեց Ղազախստան

Արտակ Դաշյանը տեղափոխվեց Ղազախստան

326
0

30-ամյա կիսապաշտպան Արտակ Դաշյանը կարիերան կշարունակի ղազախական «Ատիրաու» ակումբում։

Այս մասին հայտնում է ղազախական ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք՝ «Ատիրաուի» գլխավոր մարզիչը հայազգի մասնագետ Արամ Ոսկանյանն է։

Դաշյանի նախկին ակումբը՝ Երևանի «Ուրարտուն» հաջողություն է մաղթել Դաշյանին իր նոր ակումբում։

Դաշյանն «Ուրարտուի» սան է, բացի հայկական ակումբներից, հանդես է եկել նաև Դոնեցկի «Մետալուրգում», Բահրեյնի «Ալ-Մուբարաքում», Մակեդոնիայի «Վարդարում»:

Հայաստանի հավաքականի կազմում Դաշյանը 7 հանդիպման է մասնակցել: