Երեկ` դեկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Սատանի կամուրջ կոչվող հատվածում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու և ըստ նախնական տեղեկությունների, նրան թողնելով անօգնական` դիմել է փախուստի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վասվածքներով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց, որտեղ մահացել է: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների մահացածը օտարերկրացի էր, ով եղել է Իվեկո մակնիշի EA 576 NH համարանիշի բեռնատարով և նշված հատվածում առաջացած մերկասառույցի պատճառով փորձել է ավտոմեքենայի անիվին երկաթյա շղթա անցկացնի, այդ ժամանակ վրաերթի է ենթարկվել: Ըստ տեղեկությունների վրաերթ ենթարկողը եղել է Ford Transit մակնիշի ավտոմեքենայով ու հիմա Լոռու մարզի ոստիկանները և ճանապարհային ոստիկանները ձեռնարկում են օպերատիվ հետախուզական գործողություններ` հայտնաբերելու մահվան ելքով վրաերթ կատարած վարորդին ու նրան տրանսպորտային միջոցը:
Shamshyan.com-ը հայտնում է, որ նշված հատվածում երթևեկությունը կաթվածահար վիճակում է գտնվում, քանի որ 2 տասնյակից ավելի ավտոմեքնաներ, այդ թվում 4 բեռնատարներ խցանվել են, իսկ մի քանի ավտոմեքենաներ էլ բախվել են իրար, քանի որ ճանապարհն ամբողջովին պատված է հաստ մերկասառույցով ու պատկան մարմինները ոչ մի գործողություներ չեն կատարել ճանապարհը մերկասառույցից մաքրելու, ինչպես նաև աղի և ավազի լցման աշխատանքներ չի կատարվել, ինչն էլ պատճառ է դարձել 1 կիլոմետրից ավելի խցանման: Վրաերթի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և հրամանատարի տեղակալ Մարտին Բալայանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատում են նաև Լոռու մարզի Վանաձորի հրշեջ փրկարարները, ովքեր օգնություն են ցուցաբերում վարորդներին:
Մանրամասները՝ shamshyan.com-ում