տուն Լուրեր Արտակարգ իրավիճակ՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում

Արտակարգ իրավիճակ՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում

232
0

shs

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում ճանապարհին առաջացած 1 կիլոմետրանոց մերկասառույցի պատճառով բախվել են 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն վատացել էր ուղևորներից մի կնոջ ինքնազգացողությունը և կարճ ժամանակում ժամանած շտապ օգնությունը նրան տեղափոխեց հիվանդանոց: Վթարի վայրում հավաքված վարորդները և գյուղացիները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ պատճառը ճանապարհին առաջացած մերկասառույցն է իսկ գյուղապետարանի չինովնիկները չեն բարեհաճում ժամանել դեպքի վայր և վերացնել իրենց մեղքով ստեղծված քաոսային վիճակը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here