Կառավարության ղեկավարն այսօր շրջայց է կատարել Կենտրոնում: Վարչապետը հետևել է, թե ինչ է կատարվում քաղաքում, թե ինչպես են պահպանվում համաճարակի կանխարգելման միջոցառումները:
Վարչապետը հորդորեց պահպանել սոցիալական հեռավորությունը, ախտահանել ձեռքերը, ստերիլ սպասքից օգտվել, որպեսզի կանխենք համավարակը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեկ տարի դեռ պետք է ապրենք համավարակի հետ:
Վարչապետն ասաց, որ արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք, բայց սահմանափակումների ռեժիմը այլ կլինի:
Հայկ Մագոյան