SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Արտաշատ քաղաքի թիվ 5 դպրոցից Արտաշատի հիվանդանոց են տեղափոխվել 25-ից ավելի երեխաներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք բոլորը հիվանդանոց են տեղափոխվել սննդային թունավորում ունենալու կասկածանքով:
Այս պահին նշված վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրակարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական խումբը, ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, մարզի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կարգադրությամբ դպրոց են ժամանում նաև մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները: