Այսօր՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ ճանապարհի աջակողմյան մասում գտնվող գերեզմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «ԳԱԶ 31105» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով տուժածներ չկան, և ավտոմեքենան եղել է կայանված, երբ մեքենայի տերն ու նրա հարազատները իրենց հանգուցյալի գերեզմանին աշխատանքներ կատարելիս են եղել, երբ նկատել են ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած կրակը։
Քաղաքացիներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրում ծառայություն կատարող Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։