տուն Լուրեր Արտակարգ դեպք ԱԺ անցակետի մոտ. դանակով զինված տղամարդը մտել է ներս եւ...

Արտակարգ դեպք ԱԺ անցակետի մոտ. դանակով զինված տղամարդը մտել է ներս եւ սպառնում է. news.am

71
0

200940Այս պահին արտառոց իրարանցում է Հայաստանի Ազգային ժողովի անցակետի մոտ, հաղորդում էNEWS.am-ի թղթակիցը:

Միջին տարիքի մի տղամարդ դանակը ձեռքին մտել է ներս, բարձրացրել է վերնաշապիկը եւ սպառնում է իրեն դանակահարել. նա պահանջում է տեսնել երկրի նախագահին:

Այս պահին անցագրային մուտքի անվտանգության աշխատակիցները միջոցներ են ձեռնարկում նրան մեկուսացնելու համար: Տղամարդու տեսքից երեւում է, որ նա սթափ վիճակում չէ:

Նա բողոքում է, թե. «Հազար անգամ դիմում եմ գրել, հացի փող եմ պահանջել, բայց ոչ ոեք չի արձագանքում իմ դիմումին: Էդ դեպքում ինձ կդանակահարեմ»:

Մանրամասները news.am — ում: