Երեւանի հենակետային բժշկական քոլեջում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ըստ Armtimes.com-ի հաղորդած լուրերի՝ քոլեջում պայթյուն է տեղի ունեցել: Ակնարկվում է նաև, որ հնարավոր է՝ դրսից եկած ինչ-որ մարդիկ շենքում գազ են բաց թողել:
Ի պատասխան լրատվականի ուղղած հարցին, ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ այսօր՝ ժամը 10:52-ի սահմաններում, «911» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Կորյունի 10 հասցեում գտնվող բժշկական քոլեջի երրորդ հարկում ուսանողները փուչիկ են պայթեցրել, ինչի հետեւանքով խեղդվում են: Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: