տուն Տնտեսական Արտագաղթի 3 հիմնական ալիքները

Արտագաղթի 3 հիմնական ալիքները

261
0

Հայաստանից արտագաղթի միտումներ նկատվել են դեռևս նախորդ դարի 70-ականներից, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո 3 հիմնական ալիք է նկատվել: Առաջինը նկատվել է 1991-1994թթ, երկրորդը` 1999-2001թթ, իսկ երրորդը սկսվել է 2009-ի վերջին և դեռևս չի դադարել: Այս մասին այսօր ասաց Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը` «Արտագաղթի հոգեբանություն. Գաղթականի կյանքը իջեցված սոցիալական կարգավիճակի պայմաններում» գիտաժողովի ժամանակ: Գիտաժողովը կազմակեպել էր «Հասարակական առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնությունը` «Հայէկոնոմբանկի» և «InLobby» ընկերության ֆինանսավորմամբ:

Հ. Միքայելյանի խոսքով` 2002-ից 2006թթ. Ռուսաստանից Հայաստան ավելի շատ մարդ է եկել, քան՝ գնացել, այսինքն` ներգաղթ է եղել: Մինչդեռ 2012-ին ՀՀ-ից ՌԴ մեկնածների և ՌԴ-ից ՀՀ վերադարձածների տարբերությունը (արտագաղթը) հասավ պատմանական առավելագույնին:
Փորձագետը Հայաստանից արտագաղթի մի քանի հիմնական պատճառ է նշում` տնտեսական անկումը, իշխանության նկատմամբ վստահության իջեցումը, սոցիալական անհավասարության աճը , պետական ավանդույթների բացակայությունը և այլն: Ընդ որում Հայաստանի նման տնտեսություն ունեցող Վրաստանից ու Ուկրաինայից, օրինակ, արտագաղթի ալիք չկա: Նմանապես` կոռուպցիայի մակարդակով ևս, համաձայն Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիան կազմակերպության տվյալների,  Հայաստանը ավելի բարվոք վիճակում է, քան Ադրբեջանը և նախկին ԽՍՀՄ մի քանի այլ երկրներ, սակայն Հայաստանից արտագաղթը նշանակալի է` համեմատած այդ երկրների:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here