տուն Սպորտ Արսեն Վենգերը նոր պաշտոն ունի ՖԻՖԱ-ում

Արսեն Վենգերը նոր պաշտոն ունի ՖԻՖԱ-ում

294
0

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն աշխատանքի է անցել ՖԻՖԱ-ում։

The Guardian-ը տեղեկացնում է, որ փորձառու մասնագետը ստանձնել է ՖԻՖԱ-ի համաշխարհային ֆուտբոլի զարգացման դեպարտամենտը։ Այս մասին գրում է armfootball.com-ն:

Վենգերը զբաղվելու է կանանց և տղամարդկանց ֆուտբոլի զարգացմամբ ամբողջ աշխարհում։ Նա տեխնիկական հարցերով գլխավոր անձանցից մեկն է լինելու։ Ունենալու է խորհրդակցական ընկերության անդամակցություն և կարողանալու է ազդել ֆուտբոլի կանոնակարգում հնարավոր փոփոխություններ կատարելու վրա։