Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը համաձայնության է եկել ակումբի հետ պայմանագրի ժամկետի երկարացման հարցով:
BBC-ն հաղորդում է, որ 64-ամյա ֆրանսիացին, ով այս ակումբում աշխատում է 1996 թվականից, «Արսենալում» կմնա ևս 3 տարի, իսկ ակումբի հետ պայմանագրի ստորագրման մասին կհայտարարվի շաբաթ օրը: The Guardian-ը տեղեկացնում է, որ Վենգերի աշխատավարձն այս ընթացքում կկազմի տարեկան մոտ 8 մլն ֆունտ ստերլինգ: