2012թ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հաղթող է ճանաչվել Ադըղեայի Հանրապետությունում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսական մրցաշարում:
Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, մեր 32-ամյա ըմբիշն անցկացրել է 4 գոտեմարտ և հաղթել 6։3, 4։0, 8։0, 6։4 հաշիվներով: Արսեն Ջուլֆալակյանը հանդես է եկել իր՝ 77 կգ քաշային կարգում:
Նոյեմբերի 9-10-ը կայացած այդ մրցաշարին մասնակցել են նաև Ռուսաստանի և Ղրղըզստանի ըմբիշները: Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է եղել: