Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արսեն Պողոսյանը 2-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում: Այս մասին հայտնում է Armsport-ը` վկայակոչելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային։
Նշվում է, որ մոսկվայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում, րոպեներ առաջ ավարտված մենամարտում, հայ բռնցքամարտիկը 4 ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ռուսաստանցի Ռուստամ Կիրիմովին: Հիշեցնենք, որ Արսենն առաջին մենամարտն անցկացրել էր սեպտեմբերի 16-ին: