տուն Լուրեր Արսեն Խոջայանը կտեղափոխվի Երեւանˋ հոգեբանական բուժումներ ստանալու

Արսեն Խոջայանը կտեղափոխվի Երեւանˋ հոգեբանական բուժումներ ստանալու

137
0

g_image3 (1)

Վերջերս Ադրբեջանից Հայաստան հետ վերադարձված Արսեն Խոջայանը կտեղափոխի Երեւանˋ հոգեբանական բուժումներ ստանալու համար:

Araratnews.am-ի հետ զրույցում նրա մայրըˋ Սվետա Խոջայանը հայտնեց, որ տղան ընդհանուր առմամբ լավ է, բայց հոգեբանական խնդիր ունի ադրբեջանցիների մոտ գերի ընկնելու հետեւանքով:

«Ես չեմ կարա ասեմ ինչ են արել այնտեղ, ինքը առաջ չի ունեցել հոգեբանական խնդիրներ,  հիմա նստած տեղից վեր չի կենում, ամբողջ օրը տեղ չի գնում, դուրս չի գալիս, պառկած է լինում, թերթ է կարդում, գիրք է կարդում: Ես ընդհանրապես աշխատում եմ այնտեղից հարցեր էլ չտամ, որ իրան հոգեբանորեն չխառնեմ: Առաջիկա օրերին բերելու ենք Երեւան հոգեբանական բուժումների»,-ասաց Սվետա Խոջայանը:

Հիշեցնենք, որ 23-ամյա Արսեն Խոջայանը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղից է: Նա գերի էր ընկել Ադրբեջանում այս տարվա մարտի 7-ին եւ հետ վերադարձվել Հայաստան ապրիլի 10-ին: