ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ճեպազրույցի ընթացքում կորոնավիրուսային իրավիճակի նոր տվյալներ է ներկայացրել: Նախարարը տեղեկացրել է, որ արձանագրվել է 33 տարեկան քաղաքացու մահ:
«Երիտասարդն ունեցել է քրոնիկ հիվանդություններ և մահվան պատճառնա այդ բարդացած անամնեզն է եղել»,-տեղեկացրեց նախարարը: Այս պահին 418 ծանր վիճակում գնվող քաղաքացի, և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներ կան:
Անդրադառնալով 33-ամյա քաղաքացու մահվան դեպքին, Թորոսյանն ընդգծեց, որ պետք է մեր պատկերացումները փոխենք վիրուսի և տարիքային շեմի հետ կապված: «Պետք է հասկանանք, որ ոչ մեկն անկախ տարիքից ու սեռից ապահովագրված չէ կորոնավիորսւային հիվանդույթունից: Մեր մտածելակերպը պետք է հարմարեցնենք նոր իրողություններին: Չենք գտնի որևէ ընտանիք, որտեղ չլինի տարեց, չենք գտնի որևէ ընտանիք, որտեղ չլինի քրոնիկ հիվանդություն ունեցող քաղաքացի՝ դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, քաղցկեղ և այլն: Նրանք բոլորը կորոնավիրուսային հիվանդության ուղիղի թիրախի տակ են»,-ասաց նախարարը:
Երեկ դժբախտաբար 697 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում, իրավիճակը շարունակում է ավելի լարվել: Հենց սա էլ, ըստ նախարարի, հանգեցնում է առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությանը: