ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու այլք արդեն Ծաղկաձորում են: Նախարարը ֆեյսբուքի ուղիղ եթերում ներկայացրեց ծաղկաձորյան տրամադրություններն ու տրամադրվածությունները, խոսեց տեղաբնակների հետ:
«Ամեն ինչ այստեղ հանգիստ է, կյանքը եռում է, Ծաղկաձորը եռում է, այնպես որ խուճապի կարիք չկա: Եկեք Ծաղկաձոր»,-հայտարարեցին նախարարներն ու ծաղկաձորցիները: Արսեն Թորոսյանը տեղաբնակներին նաեւ խոստացավ երեկոյան նրանց հետ մասնակցել դահուկավազքի: Նախարարն ավելի ուշ կայցելի Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացված ՀՀ քաղաքացիներին: