ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով: Ըստ աղբյուրի` վերջինները գտնվում են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում:
Կայքը տեղեկությունը փորձել է ճշտել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոյանից, պարզելու համար նաև, թե արդյոք նախարարը շփումներ ունեցե՞լ է ծնողների հետ, թե՝ ոչ. «Նախարարի անձնական կյանքի վերաբերյալ հարցերը չեմ մեկնաբանում»,- եզրափակել է խոսնակը: