ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դիմակներ է բաժանում փողոցում քայլող քաղաքացիներին: Նախարարը ֆեյսբուքյան իր էջում ասաց, որ դիմակներ բաժանելու ակցիան իրականացնում է Շենգավիթ վարչական շրջանում:
Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիներին դիմակ բաժանելու ակցիա են իրականացնում նաև ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: