Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առողջապահության նախարար Ելժան Բիրտանովի հետ:
Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ երկու երկրների առողջապահական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային և միջազգային ջանքերը:
Նախարար Թորոսյանը իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Հայաստանի քաղաքացիներից մեկին ղազախական ինքնաթիռով Վուհան քաղաքից Նուր-Սուլթան տեղափոխելու, ինչպես նաև նրա կեցությունը և բուժօգնությունը կազմակերպելու համար` մինչև վերջինիս Հայաստան վերադառնալը: