տուն Հասարակություն Առողջապահություն Արսեն Թորոսյանը կգնա արձակուրդ

Արսեն Թորոսյանը կգնա արձակուրդ

449
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հունվարի 20-ից 27-ը կտրամադրվի արձակուրդ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի հուվարի 20-27-ը ներառյալ»,-նշված է հրամանի մեջ։

Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։