ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաև ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործին, որն այսօր ուղարկվել է դատարան։
Հարցին՝ արդյոք պատրա՞ստ է անհրաժեշտության դեպքում անձամբ ներկայանալ դատարան և ցուցմունք տալ, նախարարը պատասխանեց․ «Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացի, պատրաստ եմ կատարել դատարանի ցանկացած որոշում։ Կասեմ այն, ինչ ասել եմ նախաքննության ընթացքում և կպատասխանեմ հարցերին, եթե դրա անհրաժեշտությունը լինի»։
Այսինքն՝ նոր ասելիք կա՞. դիտարկմանը՝ նախարարն արձագանքեց, որ հարցին պատասխանել է արդեն։