տուն Հասարակություն Առողջապահություն Արսեն Թորոսյանը այցելել է նախօրեին վիրահատված փոքրիկ Անգելինային

Արսեն Թորոսյանը այցելել է նախօրեին վիրահատված փոքրիկ Անգելինային

344
0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, այսօր առավոտյան այցելեցին «Նորք–Մարաշ» Բժշկական Կենտրոն՝ ծանոթանալու նախօրեին վիրահատված փոքրիկ Անգելինայի առողջական վիճակին և կատարված վիրահատության մանրամասներին:

Փոքրիկին այցելելուց հետո, բժիշկ Շանթ Գրիգորյանը, որն այցելել էր Գերմանիայի Դաշնութունից մեր կենտրոն հատուկ այս դեպքի համար ( Medtronic) մանրամասն ներկայացրեց մեր հյուրերին տեղադրված սարքի բժշկական ցուցումները, կարևորությունը և տեխնիկական բնութագիրը:

Հիշեցնենք, որ Հայաստանում նախկինում երբեք նման վիրահատություն չէր կատարվել: Սակայն մասնագետները հուսով են, որ բոլոր հարցերը կարելի է մոտ ապագայում լուծել, եւ հենց այդ ժամանակ Հայաստանում հնարավոր կլինի սրտի առաջին փոխպատվաստումը կատարել: