տուն Հասարակություն Արսեն Թորոսյանը՝ փոքրիկ Անգելինայի առողջական վիճակի մասին

Արսեն Թորոսյանը՝ փոքրիկ Անգելինայի առողջական վիճակի մասին

291
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Այսօր առավոտյան այցելեցի Նորք-Մարաշ ԲԿ՝ ծանոթանալու նախօրեին վիրահատված փոքրիկ Անգելինայի առողջական վիճակին և կատարված միջամտության մանրամասներին։

Վիրահատող բժիշկները ներկայացրեցին այս իրապես ունիկալ և բարդ վիրահատության ընթացքը և այլ մասնագիտական մանրամասներ։ Ուրախ եմ, որ մեր երկրում նման բարդ վիրահատություն է կատարվել։

Անգելինան այս պահին գտնվում է հետվիրահատական բարդ շրջանում, որը հուսով եմ կհաղթահարի։ Առողջություն եմ ցանկանում նրան և կրկին անգամ շնորհակալություն բոլորին այս ամենը կյանքի կոչելու համար»: