տուն Հասարակություն Արսեն Թորոսյանը՝ Չինաստանում հայտնված վիրուսի հնարավոր վտանգի մասին

Արսեն Թորոսյանը՝ Չինաստանում հայտնված վիրուսի հնարավոր վտանգի մասին

302
0

Ինչպես հայտնի է, Չինաստանում հայտնված կորոնավիրուսի հետևանքով այդ երկրում մի քանի մարդ է զոհվել: Վիրուսի տարածման ու դրա հնարավոր վտանգների խնդրին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, Հայաստանի մասով տեղի է ունենում սահմաններին ժամանող ուղևորների ջերմաչափում, ինչպես սովորաբար տեղի է ունենում:

«Այս պահին արձանագրված դեպքեր չունենք»,- հավաստիացրեց գերատեսչության ղեկավարը` հավելելով նաև, որ հարկ եղած դեպքում Հայաստանում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

«Դեռևս սահմաններ փակելու կամ ուղևորահոսքեր սահմանափակելու կարիք չկա»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը: