տուն Հասարակություն Առողջապահություն Արսեն Թորոսյանը՝ Մարալիկի ծննդատան փակման մասին

Արսեն Թորոսյանը՝ Մարալիկի ծննդատան փակման մասին

283
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսօր լրագրողները հարցրին Մարալիկի ծննդատան հավանական փակման մասին: Նախարարն ասաց, որ խնդիրը գլոբալ է, ապա ներկայացրեց ծննդատան գործունեության չափորոշիչները:

Նա ասաց, որ ֆինանսական տնտեսում չեն անում որեւէ բուժհաստատություն փակելիս: Միայն մայրական մահացությունը կանխելու համար է սա արվում:

Արդյոք հնարավոր չէ՞ ներդրումներ անել և Մարալիկի ծննդատունը զարգացնել, սարքավորումներ ու ներդրումներ բերել, ոչ թե փակել: Նախարարն ասաց՝ առողջապահության ծառայությունը կենտրոնացված պետք է լինի: Բացի այդ՝ հնարավոր չէ վերակենդանացման բաժանմունքի ամբողջ ծավալը վերականգնել Մարալիկում: