Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպիսին է հանրապետությունում իրավիճակը`կապված կորոնավիրուսի տարածման հետ։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ բոլորի ինքնազգացողությունը լավ է: Որեւէ նոր դեպք չկա. «Մեր սեփական փորձով տեսնում ենք, որ կորոնավիրուսը շատ վարակիչ չէ: 162 նմուշ է վերցվել: Նոր դեպքեր, եթե լինեն, կհայտնենք: Ամեն ինչ վերահսկելի է»:
Նախարարի խոսքով՝ «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացվածներն այնտեղ կմնան մինչեւ մարտի 14-ը:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսով հայտնաբերվել է մեկ հիվանդ, նա բուժվում է «Նորք» ինֆեկցիոն կենտրոնում, իսկ 31 հոգին, որոնց մոտ հայտնաբերվել էին ախտանշաններ, մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում, վերջինս պետականացվել է հեղափոխությունից հետո: