«Ամբողջ աշխարհում նշվում է կորոնավիրուսի կրկնակի բռնկման ռիսկի կամ հիվանդության տարածման շարունակության վտանգների մասին, այս պարագայում չափազանց կարեւոր է անձնական պատասխանատվության ինստիտուտն ու ապակենտրոն պայքարը: Մենք առաջին հերթին վտանգում ենք մեր մտերիմների, ծնողների, խրոնիկ հիվանդություններ ունեցող մեր հարզատների առողջությունն ու կյանքը, որոնց հետ մենք ապրում ենք նույն տներում կամ այցելում ենք հաճախ: Եթե մենք չպահպանենք կանոնները, տուժելու են նրանք»:
Այս մասին քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի հետ քննարկման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Խոսելով վերջին օրերին կորոնավիրուսի աճող թվերի մասին, նախարարն ասաց.
«Վերջին օրերի դեպքերի աճը պայմանավորված է մի շարք գործոններով՝ մարդկանց շարժն է ակտիվացել, որովհետեւ մենք փաստացի ունեցել էինք թուլացումներ, օջախային դեպքեր կան, որտեղ պարզ է՝ չեն պահպանվել կանոնները, օրինակ՝ շարունակում ենք դեպքեր արձանագրել մի հուղարկության արարողությունից կամ արտադարամասից: Այո, պետք է հարգենք մեր անցավորների հիշատակը, սակայն ավելի կարեւոր է նաեւ պահպանել ողջերի առողջությունը:
Այսօրվա դրությամբ մենք ունենք նաեւ ծանր դեպքերի աճ, այս պահին 65 ծանր դեպք կա, 35 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի, որոնցից 9-ին արհեստական շնչառության սարք է միացվել, սակայն այս ցուցանիշը ծանրաբեռնվածություն չէ մեր առողջապահական համակարգի վրա: Այս պահի 800-ին մոտ մենք ունենք հիվանդանոցներում, 300-ին մոտ՝ հյուրանոցներում բուժվող քաղաքավիներ, հյուրանոցներում ասիմպտոմ դեպքերն են:
Մեր առողջապահական համակարգը, ինչպես նշեց պարոն Ավինյանը, կարող է սպասարկել 3500-4000 ակտիվ դեպք: Վերադառնալով պայքարի մեթոդներին, մենք փորձել ենք պարզ ձեւով ներկայացնել, թե ինչ է պետք անել ռեստորաններում, արտադրամասերում»:
ՀՀ վարչապետն էլ հավելեց, որ խոսքն անհատական պրոտոկոլների մասին է, որոնք առանձին-առանձին հրապարակվում են պարետատան կողմից:
Արսեն Թորոսյանը նշեց, որ եթեայդ բոլոր անհատական կանոնները պահպանվեն, ապա դեպքերի զգալու թուլացում կունենանք: