տուն Քաղաքական Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել միայն կալանավորման պայմաններում․ ՀՔԾ պետ

Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել միայն կալանավորման պայմաններում․ ՀՔԾ պետ

243
0

Այսօր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի կալանավորմանը։

Հարցին՝ ինչո՞ւ Բաբայանի նկատմամբ ընտրվեց կալանավորումը, Խաչատրյանն արձագանքեց․ «Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում քննիչն է գնահատում, թե որ խափանման միջոցն է ի զորու ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, տվյալ դեպքում՝ գործը քննող քննիչը եկել է այն եզրահանգման, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել միայն կալանավորման պայմաններում»:

Խաչատրյանի պնդմամբ՝ Հրայր Թովմասյանի հրաժարական տալ-չտալը կապ չունի Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here