տուն Հասարակություն Իրավական Արսեն Բաբայանի նամակը Բաբաջանյանի հայտարարության մասին ուղարկվել է ՀՔԾ. դատախազություն

Արսեն Բաբայանի նամակը Բաբաջանյանի հայտարարության մասին ուղարկվել է ՀՔԾ. դատախազություն

446
0

Ազգային Հակակոռուպցիոն Խորհրդի անդամ Արսեն Բաբայանը նախորդ տարի բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն Արման Բաբաջանյանի  հայտարարության վերաբերյալ:

Հիշեցնենք՝ Արման Բաբաջանյանը, ըստ Արսեն Բաբայանի, Հրայր Թովմասյանին և մի շարք դատավորների վերագրել էր «հանցագործների բանդա ղեկավարելու» և «բանդայում մասնակցելու» գործուղություններ, հրապարակային զրպարտել է կոնկրետ հանցագործության համար: Նամակի հեղինակը մի շարք հանգամանքեր էր առաջ քաշել եւ առաջարկել էր ՀՀ գլխավոր դատախազությանը քննարկել, թե արդյոք շարադրված հանգամանքներում առկա չէ հանցագործություն:

Araratnews.am-ը ՀՀ գլխավոր դատախազ Գոռ Աբրահամյանին հարցրեց՝ ինչ փուլում է Արսեն Բաբայանի նամակի քննությունը: «ՀՀ գլխավոր դատախազությունից այդ գրություն-հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով»,- պատասխանեց դատախազի խորհրդականը:

Սոնա Դավթյան