Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը և Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Անդրեյ Պարուբիի հետ լքել են «Բատկովշինա» կուսակցության շարքերը:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը: «Այսօր նույնիսկ Արսենի Յացենյուկը, որպեսզի չլինեն քաղաքական կողմնապահության մեղադրանքներ, դադարեցրել է անդամակցությունը կուսակցությանը, թեպետ ոչ օրենքը և ոչ էլ Սահմանադրությունը դա չեն պահանջում»,- ասել է Տուրչինովը: