տուն Քաղաքական Միջազգային Արսենի Յացենյուկը ագրեսիայի ամբողջ պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա

Արսենի Յացենյուկը ագրեսիայի ամբողջ պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա

68
0

yatsenuk

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կրկին կոչ է արել Ռուսաստանին՝ հանել զորքերը Ղրիմից: Նա ամբողջ պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա, Ուկրաինան ագրեսիայի ոչ մի առիթ չունի: Այս մասին Յացենյուկն ասել է այսօր՝ կառավարության նիստի ժամանակ:

«Այս գործողությունների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա է», — ասել է նա:

Միաժամանակ Յացենյուկը նշել է, որ ռուսական ագրեսիան ունի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հետևանքներ: «Այն չափազանց բացասական ազդեցություն է ունենում տնտեսության վրա», — նշել է նա: «Ես կոչ եմ անում հետ քաշել զորքերը Ղրիմից: Դա սպառնում է ոչ միայն Ուկրաինայի ազգային անվտանգությանը, այլև սպառնալիք է աշխարհի համար»,- ասել է Յացենյուկը: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը: