տուն Սպորտ «Արսենալ»-ը չի ցանկացել վաճառել Մխիթարյանի տրանսֆերը

«Արսենալ»-ը չի ցանկացել վաճառել Մխիթարյանի տրանսֆերը

211
0

Անգլիական «Արսենալ»-ի ղեկավարություն չի ցանկացել վաճառել Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Forza Roma կայքը: Իտալական «Ռոմա»-ն դիմել է «զինագործներին»՝ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները գնելու առաջարկով: «Գայլերը» Մխիթարյանի համար առաջարկել են 10 միլիոն եվրո, սակայն անգլիական թիմը մերժել է այն:

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվել մեկ տարվա վարձավճարով: