Լոնդոնի «Արսենալի» երկրպագուն առանց բնակարանի է մնացել, երբ նրա սիրելի թիմը 0։1 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Այս մասին հաղորդում է The Observer-ը։
Բանն այն է, որ Ուգանդայի բնակիչ Հենրի Դաբասանին գրազ է եկել Ռաշիդ Յիգայի հետ, որ իր թիմի պարտության դեպքում ինքը պատրաստ է զիջել բնակարանը։ Յիգան, իր հերթին, պատրաստ է եղել հրաժարվել մեքենայից և․․․ կնոջից։ Հաղթել է Յիգան, որը հաջորդ օրը ներխուժել է գրազը պարտվածի բնակարան ու դուրս արել նրան, նրա երեք կանանց և հինգ երեխաներին։