տուն Uncategorized «Արջասարսափ» կամ հասարակության վերափոխումը օլիմպիական թալիսմանի պրիզմայով

«Արջասարսափ» կամ հասարակության վերափոխումը օլիմպիական թալիսմանի պրիզմայով

183
0

50171_original

Ձեր դիմաց երկու օլիմպիական թալիսմաններ են: 1980թ.-ի արջ-թալիսմանը և 2014թ.-ի արջ-թալիսմանը: Եթե ուշադիր նայենք երկու արջերին, ապա ի՞նչ փոփոխություններ կնկատենք: Անցել է ընդամենը 34 տարի: Եվ այսպես, ի՞նչ ենք մենք տեսնում:

1980թ.-ի արջը սպորտային տեսք ունի: Աչքերն ու ականջները խոշոր են, հետևաբար զգայական օրգանները լավ են զարգացած: Արջն ունի ուղիղ ու ձիգ իրան, լավ կեցվածք:

Դիմացի թաթերը հիշեցնում են ծանրամարտով զբաղվողի, ինչն էլ խոսում է ակտիվ կյանք վարելու մասին:

2014թ.-ի օլիմպիական արջն ակնհայտ գիրացած է: Աչքերն արտահայտված չեն, ականջներն էլ փոքր են: Ակնհայտ է, որ 2014թ.-ի արջը չի լսում ու չի տեսնում զրուցակցին, ինչը չես ասի նախորդ արջի մասին: Դիմացի թաթերն ուղղակի կախված են, ինչն արդեն վկայում է ներքին անվստահության և եռանդի բացակայության մասին:

2014թ.-ի արջի ուղեղի հատվածը փոքր է, իսկ դեմքն ավելի գեր է ու տձև: Հավանաբար, դա խոսում է ինտելեկտի պակասի մասին:

1980թ.-ի արջը նաև գոտի է կրում, ինչը նրան սպորտային տեսք է տալիս:

2014թ.- արջը գոտի չի կրում, փորն էլ կախված է: Սակայն նա շարֆ է կրում, ինչը նշանակում է, որ մտածում է առողջության մասին: Այն փաստը, որ արջը չի կրում գոտի, վկայում է, որ ունի որովայնի հետ կապված  խնդիրներ: Նրան նեղություն է տալիս գոտին, ինչը լինում է տարեց մարդկանց մոտ:

Արդյունքում մենք տեսնում ենք, որ արջը գիրացել է և կորցրել է շփվելու հմտությունը: Հետաքրքիր է, սա համապատասխանո՞ւմ է հասարակության մեջ տեղի ունեցող գործընթացներին: Միայն մի բան է ուրախացնում, որ արջը պահպանել է բարությունը: Նշանակում է ամեն ինչ կորած չէ:

Աղբյուր` livejournal.com

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here