Դարեն Արոնովսկու «Նոյ» ֆիլմում տապանի վրա կհավաքեն կեդանիների, որոնք իրականում գոյություն չունեն: Այս մասին նա հայտնել է ԱՄՆ-ի ռեժիսորների Գիլդիայի (Directors Guild of America) կայքում:
Ռեժիսորի խոսքերով՝ «Նոյ» ֆիլմում բոլոր կենդանիները ստեղծվել են համակարգիչների միջոցով: Հատկանշական է, որ Արոնովսկին հրաժարվել է արդեն հասարակ դարձած սիպտակ արջերից, փղերից և առյուծներից: Այդ նպատակով էլ ֆիլմի ստեղծողները բնության մեջ գոյություն ունեցող կենդանիներին որոշակի փոփոխությունների են ենթարկել:
Արոնովսկու նոր ֆիլմը հիմնված է Նոյյան տապանի Աստվածաշնչյան լեգենդի վրա: Նոյի դերը կատարելու է հայտնի դերասան Ռասել Կրոուն:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ֆիլմի ընդհանուր բյուջեն կկազմի մոտավորապես 150 միլիոն ԱՄՆ դոլար: