Լոնդոնում շարունակվող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երրորդ տեղի համար մրցում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Դեկտեմբերի 8-ին գրոսմայստերներն անցկացնում են արագ եւ կայծակնային խաղի պարտիաները։
Արագ խաղի առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը սպիտակներով առավելության հասավ 41-րդ քայլում։ Երկու դասական պարտիաներում Լեւոն Արոնյանը առաջինում պարտվել էր, երկրորդում ոչ ոքի խաղացել։ Դեկտեմբերի 8-ին Արոնյանը Կարլսենի հետ կանցկացնի արագ խաղի եւս մեկ և կայծակնային խաղի չորս պարտիա:
Grand Chess Tour-ի հաղթողի կոչման համար մրցում են չինացի Դին Լիրենն ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը:
Աղբյուրը՝ NEWS.am SPORT