Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Խանտի Մանսիյսկում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում Վիշվանաթան Անանդի հետ խաղից առաջ վերջինիս հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ վաստակելով 4.5 միավոր։ Խաղից հետո նա զրուցել է Chess-news.ru կայքի լրագրողի հետ։
«Ես փորձում են խաղին դուրս գալ՝ չմտածելով մրցաշարային դրության մասին։ Ուղղակի կենտրոնանում եմ այս պարտիայի վրա, խաղի որակի վրա։ Շատ եմ սիրում խաղալ աշխարհի ուժեղագույն շախմատիստների հետ։
Յուրաքանչյուր պարտիայի ժամանակ իմ ծրագրերը շատ սովորական են․ եթե ստացվի խաղային դիրքը, ապա հետաքրքիր է այն շարունակել, իսկ եթե ոչ՝ ապա պետք է հասցնել նաև ֆուտբոլ խաղալ։ Խաղում եմ ընկերներիս հետ՝ Խանտի Մանսիյսկում ապրող հայերի, ընդ որում՝ տարբեր վայրերում՝ որտեղ տեղ գտնեն, այնտեղ էլ խաղում ենք։ Այնպես որ, ամեն դեպքում, լավ կլինի խաղն ավարտել մինչև ժամը ութը», — ասել է Արոնյանը։