տուն Սպորտ Շախմատ Արոնյանը զիջեց

Արոնյանը զիջեց

407
0

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի արագ շախմատում պարտություն կրեց: Լոնդոնում ընթացող եզրափակիչ մրցաշարում դասական պարտիաներին հաջորդեց արագ շախմատը, որտեղ Արոնյանը երկու անգամ էլ պարտություն կրեց: Նա մրցում էր Չինաստանը ներկայացնող Դին Լիժենի հետ: Այժմ նա մրցաշարային աղյուսակում վերջինն է:

Կարլսեն-Լագրավ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:

Հաջորդիվ Արոնյանի մրցակիցն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: