Ռոբերտ Քոչարյանի մասին վճռից հետո նրան կալանավայրում տեսնել ցանկացողները երթ սկսեցին դեպի Մյասնիկյանի արձան:
Երթի սկզբում ոստիկանների հետ բանակցում էր Լևոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակեց «Մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը։