Նոյեմբերի 19-ին, ժամը 16:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Սպորտ» ընկերության մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Այդ մասին տեղեկացնում ՀՀ ԱԻ նախարարության պաշտոնական կայքէջը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։22-ին, մարվել՝ 16։28-ին։
Արշակունյաց պողոտայի թիվ 55/1 շենքի մոտակայքում մասամբ այրվել են «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։