տուն Քաղաքական Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ

325
0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Մեծ ցավով և տխրությամբ տեղեկացա Ձեր ընտանիքի կորստի՝ Ժակ Շիրակի մահվան մասին։

Լինելով կարկառուն քաղաքական գործիչ և անհատականություն՝ Ժակ Շիրակը իր գործունեությամբ հայրենասիրության, նվիրվածության, անկոտրում ոգու, համառության ու մեծագույն պատասխանատվության օրինակ էր։ Նրա մահը մեծ կորուստ է Ֆրանսիայի համար, որին նա նվիրել էր իր կյանքը։

Ժակ Շիրակի անունը և գործերը մշտապես կմնան մեր հիշողության մեջ և սրտերում՝ որպես հայ ժողովրդի ու Հայաստանի սրտացավ բարեկամի։

Ձեր այս խոր վշտի պահին հիշեք, որ դուք մենակ չեք, և ընդունեք իմ անկեղծ ցավակցությունը Ձեր ընտանիքին»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here