Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:
Ինչպես հայտնի է, արտակարգ դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի զինված ուժերի զորավարժության ժամանակ, որի եզրափակիչ փուլը ղեկավարել է անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Դեպքը եղել է հոկտեմբերի 17-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այսօր, այն էլ՝ ռուսական մամուլի անանուն աղբյուրներից։
SHANTNEWS.am-ի փոխանցմամբ` զորավարժության այդ փուլում նախատեսված էր ռուսական նավատորմի «Ռյազան» միջուկային սուզանավից արձակել երկու միջմայրցամաքային «Չիժա» հրթիռներ։ Սակայն մեկնարկ հրամանից հետո արձակվել է հրթիռներից միայն մեկը։ Մյուսը լռվել է արձակման հանգույցում։
Անհաջող արձակման պատճառները դեռ հայտնի չեն, սակայն հավանական է, որ խնդիրը կապված է եղել մեկնարկի հրահանգը տեղ հասցնելու հանգույցներում տեղի ունեցած խափանման հետ։ Սուզանավը մշտական տեղակայման վայր է ժամանել «տանը մնացած» հրթիռով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է մյուս ռազմանավերից ու ցամաքային արձակման կետերից նմանատիպ հրթիռների արձակման կադրեր, բայց չհաջողված արձակումը կատարած նավից կադրեր չեն հրապարակվել։